|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին կմասնակցի վիդեոկոնֆերանսի ձևաչափով անցկացվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին. հայտնում է Yerkir.am-ը՝ Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությանը հղումով։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերի քննարկմանը»։
Նշվում է նաև, որ քննարկումից հետո նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: