|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Տավուշիմարզային վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, որը մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր»,- հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Նշենք, որ նախկինում Տավուշի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե Ղազարյանը, որը մայիսին վարչապետի առաջարկով նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։