|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը վստահ է, որ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պատրաստ ենք պայքարել մեր իրավունքների իրականացման համար: Սակայն միջազգային հանրության հերթն է կատարել իր պարտավորությունները: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի կառավարությունը առաջին տեղում կլինի այդ հարցում»,- ասել է նա Մոսկվայում Իրանի դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը: