|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության դեպքում, երբ էապես ավելանան ցամաքային փոխադրումները, Իրան-Հայաստան երկաթգծի նպատակահարմարությունը մեկ անգամ ևս պետք է քննարկվի. կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտուն` նա տեղեկացրեց, որ կազմակերպչական խնդիրներ կան, որոնք առնչվում են հողային ձևակերպումներին։ «Ներկայումս Մեղրու ազատ տնտեսական գոտուն ամրակցված հողամասը չի գերազանցում 2 հեկտարը։ Հեռանկարում նախատեսվում է, որ տարածքները սկզբում 10հա ընդլայնման պլան կունենան, հետո` 50 հա», - ասաց նախարարը: