|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն եւ մերկասառույց է: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի եւ Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է:ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: