|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյի ռատուշայում կայացած հանդիսավոր արարողությանը հանձնվել Է վիրաբույժ Դենի Մուկվեգեին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, եւ իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին ստրկուհի Նադյա Մուրադին:
Արարողությունն անցկացվել Է Նորվեգիայի կառավարության եւ թագավորական ընտանիքի անդամների ներկայությամբ։ «Նորվեգիայի նոբելյան կոմիտեն որոշում Է ընդունել 2018 թվականի խաղաղության մրցանակը շնորհել Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին սեռական բռնությունը զինված հակամարտություններում որպես զենք օգտագործելու դեմ նրանց գործադրած ջանքերի համար»,- ընդգծել Է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը՝ ելույթ ունենալով արարողությանը: