|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հանրային տրանսպորտով երթեւեկությունն անվճար կլինի :
Հաջորդ տարվա ամռանից վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ չեղյալ է հայտարարվում վճարը տրանսպորտի բոլոր տեսակներով երթեւեկության համար, ներառյալ ավտոբուսները, տրամվայները եւ մերձքաղաքային գնացքները:
Լյուքսեմբուրգի իշխանությունների այս որոշումը, հաղորդագրության համաձայն, ընդունվել է ճանապարհներին խցանումների սուր խնդրի ֆոնին: Մայրաքաղաքում բնակվում է 110 հազար մարդ, ամբողջ դքսության բնակչությունը կազմում Է 600 հազար մարդ: Սակայն օրական Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ հարեւան երկրներից՝ Գերմանիայից եւ Ֆրանսիայից, ինչի հետեւանքով խցանումներ են առաջանում։