|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Վայոց ձորի Թանահատ համայնքի ղեկավար Արսեն Օհանյանը:
Մահացած զինծառայողը 1995 թվականին ծնված Հայկ Սամվելի Քարամյանն է` Թանահատ համայնքի բնակիչ: Նա ապրում էր ընտանիքի` հոր, մոր, տատիկի և երկու քույրերի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիսիանում 5 պայմանագրային զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ: Նրանցից մեկին գտնել չէր հաջողվում: