|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:
Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ պայմանավորվածության` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, բայց Արփինե Հովհաննիսյանն ուզում է, որ իր համար բացառություն անեն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: