|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պետությունը գործարար Սիլվա Համբարձումյանին թիկնազոր է տրամադրել: Գործարարն այսօր հանդիպել էր լրագրողների հետ և տեղեկացրեց, որ իր անվտանգությունն ապահովվում է՝ կապված վերջին շրջանի աղմկոտ իրադարձությունների հետ:
«Ես ինձ ապահով եմ զգում: Տարիներ առաջ, երբ խոսել եմ ինչ-ինչ մարդկանց մասին, երբեք վտանգ չեմ զգացել: Ինձ մեկ անգամ են թիկնազոր տրամադրել՝ «Մարիոթ»-ի հայտնի դեպքից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանը փորձեց հարվածել ինձ»,- ասաց Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը վերջերս կանչվել էր հարցաքննության՝ Մարտի 1-ի գործով: Նա այդ օրերին կանխիկացում և փոխանցում էր ունեցել: Գործարարը քննչական մարմնին ասել էր, որ գործարար Սամվել Մայրապետյանին է փոխանցել այդ գումարը: Մայրապետյանը կալանավորվել է: