|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Թուրքիայի խորհրդարանում կայանալու են մեջլիսի նախագահի ընտրություններ։
Ըստ DHA-ի` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիս անցած 5 կուսակցություններից 4-ն առաջադրել են իրենց թեկնածուներին։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն է, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն լինելու է Էրդողան Թոփրաքը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը` Մերալ Դանըշ Բեշթաշին, իսկ ազգայնական İYİ (Լավ) կուսակցությանը՝ Հայրեթթին Նուհօղլուն:
Խորհրդարանի նախագահն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ: