|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքապետերի հրաժարականների շքերթը շարունակվում է, և այն անկասելի է: Արմավիրին, Էջմիածնին, Հրազդանին և մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը: Քաղաքապետերի և գյուղապետերի հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, և չնայած դրանց հետևում արտաքուստ չի երևում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետերը հրաժարական են տալիս կարծես թե վերևից իջեցված հրահանգով:
Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Կասկած չկա, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն»: