|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի կուսակցությունները շարունակում են նախապատրաստական աշխատանքները հունիսի 24-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։
Ըստ Sabah-ի` Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր ընտրացուցակը։ Պատգամավորի թեկնածու է առաջադրվել 600 հոգի, որոնցից 123-ը կանայք են։
Ինչպես 2015 թվականին, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ԱԶԿ-ից, որպես Ստամբուլի պատգամավորի թեկնածու, առաջադրվել է հայ Մարգար Եսայանը, ով նախորդ ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ էր ստացել:
Նշենք, որ Մարգար Եսայանը հայտնի է իր իշխանամետությամբ: