|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2018 թվականի առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 527 երեխա, որոնցից 268-ը՝ տղա, 259-ը՝ աղջիկ:
Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 560 երեխա, որոնցից 280-ը՝ տղա, 280-ը՝ աղջիկ: 560-ից 527 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 33-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:
Միայն 445 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 41 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 23, Հադրութում՝ 8, Քաշաթաղում՝ 7 և Շահումյանում՝ 3:
Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 12-ով: