|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնողները փակել են հարակից փողոցները: «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։
Քիչ առաջ վարորդներից մեկը, փողոցի մեջտեղում թեք կանգնեցնելով ավտոմեքենան, միացավ ցուցարարներին: Մի քանի վարորդներ նույնպես միացան ակցիայի մասնակիցներին:
Զինվորականի հագուստով երկու տղամարդ մոտեցան բողոքի ակցիայի մասնակիցներին՝ հորդորելով բացել փողոցը, որպեսզի գնան ծառայության, սակայն մասնակիցները նշեցին, որ փողոցը փակ կմնա բոլորի համար՝ առանց բացառությունների: Զինվորականների մեքենան /քաղաքացիական/ շրջադարձ կատարեց և հեռացավ տարածքից:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Տարոնի վերջն եկել է»: