|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» ֆիլմում պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ. հայտնում է РИА Новости-ն:
«Նա խոհարար է աշխատել նախ Լենինի, այնուհետև Ստալինի մոտ` մերձմոսկովյան ամառանոցներից մեկում»,- ասել է նա:
Պուտինը նաև հավելել է, որ իր պապին և այլ բարեկամների բռնաճնշումների չեն ենթարկել: Մայրական կողմից պապը, ըստ նրա, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին` կռվելով ռուս-ավստրիական ճակատում: