|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսական INFOLine տեղեկատվա-խորհրդատվական գործակալությւոնը հրապարակել է «ՌԴ խոշորագույն հիպերմարկետները և առևտրի կենտրոնները. 2018-2021 թվականների նախագծերը» հետազոտությունը, համաձայն որի` առաջիկա 4 տարիների ընթացքում Ռուսաստանում սպասվում է առևտրային շինարարության ծավալների ավելացում. հայտնում է Русарминфо-ն:
Հետազոտության համաձայն` հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է ՌԴ-ում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում:
«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը, ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն 20 միլիարդ ռուբլի: