|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, հայտնել է, որ դուստր է ունեցել։ Նա այդ մասին գրել է Instagram-ի իր էջում ու տեսահոլովակ հրապարակել։
«Ես ներողություն եմ խնդրում իմ հղիության մասին չբարձրաձայնելու համար: Իմ կյանքում այս նոր դերի համար ես կարիք ունեի նախապատրաստվելու առանց սթրեսի, դրական և առողջ ճանապարհով: Ես չէի պլանավորել ոչ մի վճարված հայտարարություն: Ես գիտեի, որ իմ փոքրիկը զգալու է յուրաքանչյուր սթրես և էմոցիա: Այսպիսով` ես որոշեցի իմ այս երջանկության մասին այս կերպ հայտնել»,- գրել է նա:
Քայլիի դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 1-ին։