|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունվարի 13-ին ՀՅԴ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:
Ըստ Asbarez-ի՝ պատվիրակության կազմում են եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների Կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչներ Ջորջ Աղճայանը, Տարոն Տեր-Խաչատուրյանը, ինչպես նաև Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Համբարյանը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են հատկապես ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ու այս տարի Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները: