|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում և հաշվում կարկուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Մարզպետի գլխավորած պատվիրակությունը եղել է Սալինա Մուրզայի աղահանքերում, Սբ. Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյուղում և այլն: Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է՝ ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացիներին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վաճառել, չհաշված կարկուտի հետևանքով առաջացած վնասները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: