|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 14-ին ընդունել է Չինաստանի China Machinery Engineering Corporation մեքենաշինական կորպորացիայի պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
Ներկայացնելով ընկերության գործունեության բնագավառները՝ կորպորացիայի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը հայտնել է իրենց մտադրությունները Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերությունը հետաքրքրված է հատկապես էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերով։
Ողջունելով կորպորացիայի մտադրությունները Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու վերաբերյալ՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մեղրի» և «Շնող» ՀԷԿ-երի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման նախագծերին։
Չինական ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումները շարունակել ներկայացված ծրագրերին ծանոթանալուց հետո։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն