|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 4-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն Առափի գյուղի վարչական և Գյումրու ավտոկայանի հարակից տարածքներ այցելության ժամանակ կարևորեց տարածքները աղբից անհապաղ մաքրելը: Մարզպետի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն, որին ներկա էին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձևավորված հանձնաժողովի անդամները, Առափի համայնքի ղեկավարը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը համապատասխան հանձնարարականներ տվեց` նշելով, որ շրջակա միջավայրի մաքրության պահպանությունն առաջնային խնդիրներից մեկն է և յուրաքանչյուրիս պարտքը: Բնությանը հասցված մեկ վնաս , բնությունը վերադարձնում է հնգապատիկ անգամ ավել: Տարածքներն արդեն լիարժեքորեն մաքրված են: Մաքրման աշխատանքնեը տևեցին երկու օր: