|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրախորհրդարանն ընդունել է «Մուխթարլըի գործը և Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակը» բանաձևը, որում աջակցություն է հայտնել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին. հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թբիլիսիում Մուխթարլըի առևանգումը և հետագայում Բաքվում նրա ձերբակալությունը: Նրանք կոչ են արել Վրաստանին` ապահովել լրագրողի` ուժի գործադրմամբ անհետացման օպերատիվ, թափանցիկ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Բաքվին` ազատ արձակել լրագրողին, ինչպես նաև այն անձանց, որոնց իրավունքները, այդ թվում` ազատ արտահայտման, ոտնահարվել են: