|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Խելացի հայտարարություն են արել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որը վերաբերում էր արտախորհրդարանական ուժերի միավորմանը:
«Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորսմաժորը բացառել չի կարելի, այն էլ` այս մեր վիճակում»,- ասաց նա:
Հարցին` ինքը տեսնո՞ւմ է իշխանափոխության անհրաժեշտություն, ՀՅԴ-ականը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ որևէ բան բացառել պետք չէ: «Ամռանը կարող է ձյուն էլ գալ»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ արտախորհրդարանական ուժերը միավորվելու ցանկություն ունենալու պարագայում կարող են գտնել նաև միջոցները ու միավորվել: