|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում հաղթեց լիտվացի ըմբիշին, այնուհետև 1/8 եզրափակչում 5:1 հաշվով առավելության հասավ Սերբիան ներկայացնող մարզիկի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուիֆին:
Այսպիսով, Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե Ֆելիքս Բալդաուֆը հասնի եզրափակիչ:
Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ վերջինս ծնկի վնասվածք էր ստացել: