|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ռոհանիի և Պուտինի բանակցությունները կկայանան մարտի 28-ին:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ամբողջ համալիրը: Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին: Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: