|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի արդյունքները: Քննարկվել է նաև նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցեր:
«Նախագահի այցը Բրյուսել՝ գնահատում ենք արդյունավետ»,– ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովն ասաց, որ ՀՀ-ն ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները եվրոպական կազմակերպությունների հետ:
ՀՀԿ խոսնակը շեշտեց,որ նախագահը Բրյուսել կատարած այցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը:
Ըստ խոսնակի՝ խոսելով Արցախյան հարցի կարգավորման մասին՝ ևս մեկ անգամ հարկ է նշել,որ այս հարցում հիմնաքարային նշանակություն ունի Արցախի ժողովրդի իրավունքի իրացումը: