|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ոստիկանությունը, որը վարում է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի անհետանալու գործը, կարծում է, որ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա հանցագործություն: Այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի տվյալներով, քննիչները տանը բազմոցի վրա արյան հետքեր են հայտնաբերել, որտեղ դիվանագետը եւ նրա կինը անցկացրել են Սուրբծննդյան արձակուրդները: Հեռուստաալիքի փոխանցմամբ, իրավական մարմիններում կասկածում են, որ դեսպանն սպանվել է, իսկ մարմինը դեկտեմբերի 28-ի գիշերը դուրս են բերել եւ տեղափոխել նախապես վարձած մեքենայի մեջ:
Ավելի վաղ Բրազիլիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են անհետացած դեսպանի կողմից վարձով վերցված մեքենան: Մեքենայի ներսում հայտնաբերվել է այրված դի: