|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բեռլինում ահաբեկչությունը չպետք է փակի փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը. հայտնում է РИА Новости-ն:
«Եվրոպան պետք է ապաստան տրամադրի մարդկանց, որոնք փախչում են հակամարտության գոտիներից կամ ահաբեկչությունից։ Սխալ է բոլոր փախստականներին կասկածել ահաբեկչության մեջ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Բեռլինի կենտրոնում տոնավաճառ այցելած ամբոխի մեջ: Մահացել էր 12 մարդ: Գերմանիայի իշխանությունները դա ահաբեկչություն էին որակել: