|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տավուշի մարզի Վազաշեն համայնքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է երկու թեկնածու, երկուսն էլ՝ ՀՀԿ-ից: Թեկնածուներից մեկը գործող գյուղապետ Լորիկ Բադիրյանն է, մյուսը՝ նախկին գյուղապետ Վասիլ Իսահակյանը:
«8 տարի է` ժողովրդի հետ աշխատում եմ, նո՞ր պետք է խոստում տամ: Ժողովուրդն ինձ բավական լավ ճանաչում է և արդեն կորոշի՝ ում է ընտրելու»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Լորիկ Բադիրյանը եւ կեսկատակ-կեսլուրջ բողոքեց. ՀՀԿ-ն ինձ որբ է թողել:
Ի դեպ, Բադիրյանը նաեւ նկատեց, որ մրցակիցը տարիքով բավականին մեծ է. «Մյուս թեկնածուն նախկին գյուղապետն է, 20-25 տարի ղեկավարել է, նորից եկել է, ուզում է գյուղապետ դառնալ»: