|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը չի կարող լինել խոչընդոտ այլ երկրներից զենք գնելու համար. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով՝ այդ առումով թյուր կարծիք է ձևավորվել. Հայաստանը կարող է ցանկացած այլ երկրից զենք գնել:
Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանն այլ երկրներից զենք չի գնում, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում արտոնյալ պայմաններով, այսինքն` այդ համատեքստում պետք է նայել, թե այլ երկրներն ինչ պայմաններով ու ինչ գնով են վաճառում զենքը: