|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լոս Անջելեսի կենտրոնական Հոլիվուդ եւ Վեսթերն փողոցների խաչմերուկից երեկ մեկնարկեց ամիրկահայերի ամենամյա երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթի հազարավոր մասնակիցների թվում էին նաև օտարազգիներ` ամերիկացիներ, մեքսիկացիներ և այլք:
Նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 24-ին քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելինի և Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ խաչմերուկն անվանակոչվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի» հրապարակ: Լոս Անջելեսում, բացի ամենամյա երթից, բողոքի ակցիա է իրականացվել Թուրքիայի հյուպատոսարանի առջև: