|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի գնդակահարության 95-ամյակն է: Այդ կապակցությամբ ՀՅԴ Երիտասարդական միության անդամները արդեն ավանդական դարձած երթ-միջոցառում էին կազմակերպել Շինարարների փողոցում գտնվող` Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու մոտ:
Երթի մասնակիցները, այդ թվում` Հայ մարմնակրթական ընդհանուր միության՝ Հայաստանի ազգային սկաուտության կազմակերպության անդամները, երթով հասել են Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ, որտեղ էլ պատմական ակնարկով ներկայացվեց օրվա խորհուրդը:
Հայ հերոսի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնահելուց հետո ներկաներն ըմպել են օրվա խորհրդանիշը դարձած գինին և ազգային պարեր պարել:
Նշենք, որ օրվա առիթով ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ և եզակի լուսանկարների ցուցադրություն:






