|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրացրել է հայատյացության հարցը:
Ըստ Habertürk-ի՝ խորհրդարանում նա ցուցադրել է մի շենքի պատին արված «հայ բճեր» գրության լուսանկարը:
«Դժբախտաբար, սա միայն ուժայինները չեն անում: Վարչապետն էլ Բինգյոլում ասել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ հանցախմբերը համագործակցել էին ռուսների հետ»: Ներկայումս թե\' թուրքերը, թե\' քրդերը անդամակցում են ԻՊ-ին: Հիմա եթե ես ասեմ՝ թուրք հանցախմբեր, դա ինչպիսի՞ խտրականություն կլինի: Պարոն վարչապետն էլ է բացահայտ խտրականություն դրսևորել»,- ասել է Փայլանը:
Թուրք պատգամավորները, սակայն, փորձել են իրենց ելույթներով հակադարձել նրան: