|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ցմահ ազատազրկումից հիվանդության պատճառով բոլորովին վերջերս պատժի հետագա կրումից ազատ արձակված նախկին հետախույզ, Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար դատապարտված Սողոմոն Քոչարյանը մահացել է:
Նա շուրջ 2 ամիս գտնվում էր հիվանդանոցում: Տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ուներ հետինֆարկտային քրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով:
Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 22-ին դատարանի կողմից իրեն ազատելու որոշման նիստին Սողոմոնը ներկա չէր` ծանր հիվանդության պատճառով: