|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադը Ա. Ռ.-ին (մոտ 18տ.) հոսպիտալացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: