|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօրվանից`հոկտեմբերի 12-ից, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ և առողջապահության վարչության պետի պաշտոնում կաշխատի Իջևանի ԲԿ-ի` արդեն նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ինքը` Վանեսյանը: Նա նշեց, որ Իջևանի ԲԿ-ում դեռևս նոր նշանակում չկա, և հիվանդանոցի տնօրենի անունը դեռևս հայտնի չէ:
«Այս պահի դրությամբ` նշանակում չկա: Հիմա տնօրենի պարտականությունները կատարում է բուժգծով տեղակալը: Առաջիկայում բուժհաստատության տնօրենի պաշտոնակատարի անունը կհրապարակվի»,- ասաց Վանեսյանը: