|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Էրեբունի-Երևանի 2797» տոնակատարության միջոցառումների շարքում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը «Սիրո Երևան» խորագրով ցուցահանդեսի է հրավիրում արվեստասերներին։ Մոդեռն մտածողությանը հատուկ փորձարարությամբ՝ Ժամանակակից արվեստի թանգարանը համադրել է բոլորովին տարբեր ժանրերի երկու ցուցադրություն՝ Լեո Վարդանյանի «Մեդիտացիա» ցուցահանդեսը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայաստան՝ Ավետյաց երկիր» խորագրով լուսանկաներ-հետազոտությունների շարքը։
Լուսանկարների թվում Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Հայաստանի նախկին մայրաքաղաքներում գտնվող և մեր օրերում արդեն վտանգված հուշարձանների լուսանկարներն են։