|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արդեն հայտնել ենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, որոնց ժամանակ պայթյուն է որոտացել:
112 Украина-ն հայտնում է, որ բախումների հետևանքով վիրավորված ուժայինների թիվը հասել է 100-ի: Իսկ պայթյունի հետ կապված` կա երկու վարկած՝ պայթեցվել է կա\'մ ինքնաշեն նռնակ, կա\'մ մարտական:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է նաև 3 լրագրող:
Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են Սահմանադրության փոփոխությունների դեմ: Իսկ Գերագույն ռադան այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունները՝ ապակենտրոնացման մասով: