|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 28-ին` ժամը 00.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կա երկու տուժած, որից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դոդջ» մակնիշի 05 UL 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Հ.) կամրջից (6 մ բարձրություն) ընկել է ձորը:
Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղևոր չի եղել: