|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ինչպես ավերի վաղ տեղեկացրել էինք, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթի մասնակիցները որոշեցին նստացույց անել մինչեւ երկուշաբթի: Այս պահին Ազատության հրապարակում խումբ-խումբ երիտասարդներ են նստած: Նրանք կոչ են անում բոլորին զանգահարել եւ կանչել նաեւ ընտանիքի անդամներին ու ընկերներին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել նստացույցը, սակայն ակցիայի մասնակիցները պնդեցին, որ նստացույցն իրենց սահմանադրական իրավունքն է, իրենք որեւէ օրենք չեն խախտում եւ շարունակելու են նստացույցը:
Ակտիվիստները կոչ արեցին չենթարկվել սադրանքների: