|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«ԱԺ առաջիկա նիստում կհրապարակվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը:
Մինչ այդ, ինչպես հայտնի դարձավ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները խմբակցության նոր ղեկավարի ու քարտուղարի հարցում եկել են համաձայնության: Խմբակցության ղեկավար կդառնա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: «ՉԻ» թղթակցի հարցին ի պատասխան Էնֆիաջյանը երեկ ասել է, թե այդ հարցը խմբակցության որոշելիքն է, և եթե իրեն առաջադրեն քարտուղար, ինքը ենթարկվելու է խմբակցության որոշմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։