|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ապրիլի 24-ին Չանաքքալեի միջոցառումների 100-ամյակը տոնելով` Թուրքիան քայլ արեց, որով շատերին նեղ դրության մեջ գցեց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ըստ նրա` շատ երկրների ներկայացուցիչներ հայտնվել են անելանելի դրության մեջ, և առանձնապես ո'չ մենք արձագանք ունենք նրանցից, ո'չ էլ Թուրքիան, թե ով է մասնակցելու մեր կամ նրանց միջոցառումներին:
«Մենք, ճիշտ է, չունենք փաստաթղթեր` Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված, բայց ունենք փաստաթղթեր, ըստ որի` Գալիպոլիի ճակատամարտի դիվերսանտ զինվորները Սարդարապատի ճակատամարտում ջախջախվել են մեր զինվորների կողմից»,- ասաց Վիրաբյանը: