|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ժամանակ ասել է, որ մոտակա ապրիլի 24-ին Ֆրանսիայի ժողովրդի անունից կժամանի Երևան:
Նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք կոտրել տաբուները, նա ասել է. «Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մի նոր ժեստ կարվի»:
Օլանդը թուրքերին կոչ է արել շարունակել ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը և, հիշեցրել, որ ինքը ողջունում է նախորդ տարի Էրդողանի հղած ցավակցական ուղերձը:
Թուրքական Haberler կայքն արդեն հասցրել է արձագանքել Օլանդի կոչին՝ այն որակելով «լկտի»: