|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը խզել է պայմանագիրը Շվեդիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ասիրիսկա»-ի հետ: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Ես այսօր պաշտոնապես խզեցի իմ պայմանագիրը «Ասիրիսկա»-ի հետ և հիմա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարներին, երկրպագուներին, մարզիչներին և իհարկե ֆուտբոլիստներին։ Մաղթում եմ ակումբին հաջողություն գալիք մրցաշրջաններում»: