|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բաքվում կայացել է Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Էրդողանը նշել է, որ առաջին պաշտոնական այցը եղբայրական պետություններ կատարելը ավանդույթ է դարձել, ինչը խոսում է հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել, այդ թվում` տարածաշրջանային: Էրդողանը դարձյալ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո:
«Հակառակ դեպքում` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կլինեն նույն մակարդակի»,- նշել է նա: