|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վշտացած էր ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո: Ալեքսանդրո Սաբելիի սաները լրացուցիչ ժամանակում բաց թողեցին խաղի միակ գնդակը: Մեսսին ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ոսկե գնդակ:
«Մենք ավելիին էինք արժանի, սակայն հաջողությունը մեզ հետ չէր: Մենք հեռանում ենք Բրազիլիայից գլուխներս բարձր, թեեւ ծանր հարված ստացանք: Սա իմ ֆուտբոլային կարիերայի ամենատխուր օրն է: Իսկ ոսկե գնդակն ինձ համար քիչ նշանակություն ունի: Ինձ համար կարևոր էր աշխարհի առաջնությունում հաղթելը»,- ասել է արգենտինացին: