|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մունդիալ 2014: B խումբ: Հոլանդիայի հավաքականը մրցեց Ավստրալիայի ընտանու հետ: Առաջին տուրում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո այս խաղում հոլանդացիները բացահայտ ֆավորիտ էին համարվում, սակայն կանաչ մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլիստները կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ աշխարհի գործող փոխչեմպիոններին: 20-րդ րոպեին Արիեն Ռոբենը բացեց հաշիվը, որից մեկ րոպե անց Կեհիլը ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 1:1: 54-րդ րոպեին Եդինակը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց ավստրալացիներին: 58-րդ րոպեին Վան Պերսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց Դեբայը հաղթանակ պարգևեց հոլանդացիներին: Խմբի մյուս խաղում Իսպանիան կմրցի Չիլիի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: