|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մնաց երկու՝ գյուղատնտեսության եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարների նշանակումը, որից հետո օրակարգ է գալիս մարզպետների նշանակման հարցը:
Մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի պաշտոնանկության մասին: Նրա դյուրագրգիռ պահվածքը մեր թղթակցի հետ զրույցում, կարծես, գալիս է ապացուցելու այն տեղեկությունը, որ Սահակյանին, իրոք, պաշտոնավարելու մի քանի օր է մնացել: Լսելով Yerkir.am-ի թղթակից հարցն՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին, Սարգիս Սահակյանը կորցրեց ինքնատիրապետումն ու բղավելով հայտարարեց. «Դուք բան ու գործ չունե՞ք, չեմ ասե՞լ` ինձ չզանգեք ու նման անլուրջ հարցեր չտաք: Դե մյուս անգամ չզանգեք»:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանն է նշանակվելու Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Սակայն նա խուսափում է պատասխանել լրատվամիջոցների զանգերին: