|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց մամուլում տարածված տեղեկությունը, որ Սարդարապատ գյուղում սպանվել է 41-ամյա Արմեն Եփրեմյանը: Նա քրեական հեղինակություն է եւ հայտնի է «Թեփ Արմեն» մականունով:
Նախնական տեղեկությունների համաձայն` մարդասպանները մեքենայով փախուստի են դիմել: Եվ հիմա, մեր տեղեկություններով, կարեւոր միջմարզային մայրուղիները ոստիկանների հսկողության տակ են, նրանք զինված հսկում են ճանապարհները: